22:51  ,  17 սեպտեմբերի, 2019

ՉԼ. «Ինտերը» վերջին պահին փրկվեց պարտությունից, «Լիոնն» ու «Զենիթը» ոչ ոքի խաղացին (տեսանյութ, ֆոտո )

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ինտերը» Միլանում ընդունել էր «Սլավիային», իսկ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հյուրընկալվել էր «Լիոնին»:

F խմբում Անտոնիո Կոնտեի գլխավորած «Ինտերը» հանդիպման ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ կարողացավ փրկվել պարտությունից և 1 միավոր վաստակել: «Սլավիայի» կազմից գոլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Պետեր Օլայինկան: «Ինտերի» պատասխան գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան:

G խմբում «Լիոնը» «Ստադ դե Լյումիեր» ստադիոնում ընդունել էր Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց Ռուսաստանի չեմպիոնի իրանցի հարձակվող Սերդար Ազմունը: 51-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից հաշիվը հավասարեցրեց հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ

F խումբ

«Ինտեր Միլան» - «Սլավիա»՝ 1:1 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլո Բարելա, 90+2, Պետեր Օլայինկա, 63

G խումբ

«Լիոն» - «Զենիթ»՝ 1:1 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեմֆիս Դեպայ, 51 - Սերդար Ազմուն, 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում