21:46  ,  17 սեպտեմբերի, 2019

ՉԼ. «Բորուսիա» - «Բարսելոնա». Թիմերի մեկնարկային կազմերը (ֆոտո)

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Բորուսիա Դորտմունդ» - «Բարսելոնա» հանդիպման մեկնարկային կազմերը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն որոշել է պահեստայինների նստարանին թողնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը նոր է ապաքինվել վնասվածքից: Փոխարենը՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգա 16-ամյա հարձակվող Անսումանե Ֆատին:

«Բորուսիա Դորտմունդ». Ռոման Բյուրկի, Ռաֆայել Գերեյրո, Աշրաֆ Հակիմի, Մաթս Հյումելս, Մանուել Ականջի, Ջեյդոն Սանչո, Ակսել Վիտսել, Թոմաս Դելեյնի, Տորգան Ազար, Մարկո Ռոյս, Պակո Ալկասեր:

«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Կլեման Լանգլե, Ժորդի Ալբա, Նելսոն Սեմեդու, Ժերար Պիկե, Ֆրենկի դե Յոնգ, Սերխիո Բուսկետս, Արթուր Մելո, Լուիս Սուարես, Անտուան Գրիզման, Անսումանե Ֆատի:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում