23:18  ,  17 սեպտեմբերի, 2019

Նոյերը նշել է «Բավարիայի» գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայում

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է մեկնարկած մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» գլխավոր նպատակի և իր մարզավիճակի մասին: 

«Նախորդ մրցաշրջանում մենք բավականին շուտ լքեցինք պայքարը: Այս մրցաշրջանում խնդիր ունենք հասնել նվազագույնը մրցաշարի կիսաեզրափակիչ: Վստահ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվելու է:

Կարծում եմ, որ վնասվածքից ապաքինվելուց հետո ավելի լավ ֆուտբոլ եմ ցուցադրում: Այժմ շատ լավ մարզավիճակում եմ գտնվում»,- 33-ամյա դարպասապահի խոսքը փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բավարիան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում պարտվեց «Լիվերպուլի» հետ դիմակայությունում:

Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» Չեմպիոնների լիգայում ընդգրկված է B խմբում, որտեղ Գերմանիայի չեմպիոնի մրցակիցներն են անգլիական «Տոտենհեմը», հունական «Օլիմպիակոսը» և սերբական «Ցրվենա Զվեզդան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս