21:41  +04,  17 սեպտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը խաղադաշտից կբացակայի 5 շաբաթով

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա 5 շաբաթների ընթացքում, հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:

Ջոն Սթոունսը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Շախտյորի» հետ խաղին նախորդած մարզման ժամանակ:

Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլայի տրամադրության տակ գտնվող պաշտպաններից վնասվածք էր ստացել ֆրանսիացի Էյմերիկ Լապորտը:

«Մանչեսթեր Սիթին» «Շախտյորի» հետ կմրցի սեպտեմբերի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: