Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունսը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա 5 շաբաթների ընթացքում, հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:
Ջոն Սթոունսը վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Շախտյորի» հետ խաղին նախորդած մարզման ժամանակ:
Ավելի վաղ Խոսեպ Գվարդիոլայի տրամադրության տակ գտնվող պաշտպաններից վնասվածք էր ստացել ֆրանսիացի Էյմերիկ Լապորտը:
«Մանչեսթեր Սիթին» «Շախտյորի» հետ կմրցի սեպտեմբերի 18-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում