21:08  +04,  17 սեպտեմբերի, 2019

Իգուաինի ագրեսիվ պահվածքը «Յուվենտուսի» մարզման ժամանակ

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղին նախորդած մարզման ժամանակ աչքի է ընկել մարզիկին անվայել պահվածքով, հայտնում է BBC-ն:

Մարզման ընթացքում Իգուաինը, չկարողանալով դիպչել գնդակին, նյարդայնանում է և հարվածում ակումբի մարզիչներից մեկին: 

Ագրեսիվ պահվածքից հետո Իգուայինին շտապել է հանգստացնել «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին:

«Աթլետիկո Մադրիդ» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: