20:43  ,  17 սեպտեմբերի, 2019

«Ռեալի» պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ու մարզիչները Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ ՊՍԺ-ի հետ խաղին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 17-ին ժամանել են Փարիզ:

Հանդիպմանը վնասվածքների պատճառով չեն կարողանա մասնակցել Իսկոն, Մարկո Ասենսիոն, Ֆեդերիկո Վալվերդեն և Լուկա Մոդրիչը: Որակազրկման պատճառով ՊՍԺ-ի հետ հանդիպումը բաց կթողնեն նաև Սերխիո Ռամոսն ու Նաչոն:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ՊՍԺ-ի հետ խաղին հայտավորել է 19 ֆուտբոլիստի:

Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում