19:36  ,  17 սեպտեմբերի, 2019

Օզբիլիսի գոլն օգնեց «Փյունիկին» հաղթել «Գանձասարին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրում «Գանձասար-Կապանը» մրցեց փոխչեմպիոն «Փյունիկի» հետ: Ալեքսանդր Տարխանովի թիմն առավելության հասավ 2:1 հաշվով:

Հանդիպման 12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հարձակվող Դենիս Մահմուդովը: «Փյունիկի» նորեկ Արաս Օզբիլիսը 59-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 82-րդ րոպեին «Գանձասարի» կիսապաշտպան Անդրանիկ Քոչարյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:

«Փյունիկն» այժմ 9 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում: «Գանձասար-Կապանը» 4 միավորով 8-րդն է: 

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 1:2

Անդրանիկ Քոչարյան, 82 - Դենիս Մահմուդով, 12, Արաս Օզբիլիս, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում