18:23  ,  17 սեպտեմբերի, 2019

«Ալաշկերտ» - «Երևան»՝ 5:1 (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրում «Ալաշկերտն» ուժերը չափեց «Երևանի հետ»: Հանդիպումն ավարտվեց 5:1 հաշվով՝ հօգուտ «Ալաշկերտի»:

«Ալաշկերտի» կազմից դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը: Աչքի ընկան նաև բրազիլացի հարձակվող Գուստավո Մերմենտինին, հայ ֆուտբոլիստներ Միհրան Մանասյանն ու Սարգիս Շահինյանը:

«Երևանի» միակ գոլը հեղինակեց ռուսաստանցի հարձակվող Ռամազան Իսաևը:

Այժմ «Ալաշկերտն» ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը: «Երևանն» առանց միավորի վերջին տեղում է:

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Ալաշկերտ» - «Երևան»՝ 5:1

Գուստավո Մերմենտինի, 10 (11մ.), Ալեքսանդր Գլիշիչ, 14, 47, Միհրան Մանասյան, 51, Սարգիս Շահինյան, 90 - Ռամազան Իսաև, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով