17:56  ,  17 սեպտեմբերի, 2019

«Լոռին» ուժեղ էր «Ուրարտուից»

Հայաստանի առաջնության 7-րդ տուրում Վանաձորի «Լոռին» ընդունել էր «Ուրարտուին»: Տանտերերը առավելության հասան 2:1 հաշվով:

«Լոռիի» կազմից աչքի ընկան ռուսաստանցի կիսապաշտպան Ռուսլան Զաերկոն և իսպանացի կիսապաշտպան Խաբի Աուզմենդին: «Ուրարտուի» միակ գոլի հեղինակը դարձավ ռուսաստանցի կիսապաշտպան Եվգենի Կոբզարը:

«Լոռին» այժմ  13 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է, իսկ «Ուրարտուն» 2 միավորով՝ 9-րդը:

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Լոռի» - «Ուրարտու»՝ 2:1

Ռուսլան Զաերկո, 15, Խաբի Աուզմենդի, 37 - Եվգենի Կոբզար, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով