18:02  ,  17 սեպտեմբերի, 2019

Աշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2758) պատասխան պարտիան անցկացրեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ:

39-րդ քայլում հայկական շախմատի առաջատարը հաղթանակ տարավ և դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ:

Առաջին պարտիայում գրոսմայստերները չէին կարողացել որոշել հաղթողին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում