16:48  +04,  17 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանուում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6։9 հաշվով պարտվեց իրանցի Գերաեիին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը գոտեմարտել էր շվեդ Ալեքս Միշել Բյուռբերգ Քեսիդիսի հետ եւ պարտություն կրել 2։5 հաշվով։

Կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ Չալյանն ապահովել է 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Քառորդ եզրափակիչում Կարապետ Չալյանը 5։4 հաշվով ծանր հաղթանակ էր տարել Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախի նկատմամբ, որը 1/8 եզրափակիչում 9։1 հաշվով հաղթել էր թուրք Ֆաթիհ Չենգիզին։

1/8 եզրափակիչում Չալյանը ժամանակից շուտ, երկրորդ մրցափուլում 9։0 հաշվով պարտության էր մատնել Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Էսպինոյին, 1/16 եզրափակիչում 4։2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեի Յաբիկուին։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: