16:01  ,  17 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում են

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթել է Կոլումբիայի ներկայացուցիչ Վիաֆարա Ֆորիին ու դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Քառորդ եզրափակիչում է նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որը առավելության է հասել ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի նկատմամբ:

Սեպտեմբերի 17-ին ռինգ դուրս կգան եւ քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաեւ գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում