Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում գավաթակիր «Լիվերպուլը» Իտալիայում կմրցի «Նապոլիի» հետ։
Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս «Լիվերպուլին», որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․30 գործակցով։
«Նապոլիի» հաղթանակի գործակիցը 2․90 է, ոչ ոքի արդյունքի գործակիցը՝ 3․50։
«Նապոլի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում