14:43  ,  17 սեպտեմբերի, 2019

Անչելոտի․ «Լիվերպուլն» ավելի է ուժեղացել այս մրցաշրջանում

«Լիվերպուլն» ավելի է ուժեղացել այս մրցաշրջանում, ասել է «Նապոլիի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։ «Նապոլին» կընդունի անգլիական ակումբին Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում։

«Մենք խաղալու ենք Եվրոպայի լավագույն թիմի դեմ, որն այս մրցաշրջանում դեռ ոչ մի միավոր չի կորցրել։ Կլոպի գլխավորած թիմն ավելի է ուժղացել նախորդ մրցաշրջանի համեմատ։ «Նապոլին» նույնպես ուժեղացել է, եւ մեր խնդիրն է վերացնել նախորդ մրցաշրջանից մնացած հիասթափությունը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է SkySports-ը։

«Նապոլի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում