13:53  ,  17 սեպտեմբերի, 2019

ՉԼ․ Ռամոսը չի խաղա ՊՍԺ-ի դեմ, «Ռեալի» հայտացուցակը

Մադրիդի «Ռեալի» ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը չի օգնի Արքայական թիմին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում։ Ռամոսը մկանային վնասվածք ուներ։

«Ռեալի» հայտացուցակ

Դարպասապահներ․ Կուրտուա, Արեոլա, Ալտուբե։

Պաշտպաններ․ Կարվախալ, Միլիտաո, Վարան, Օդրիոսոլա, Մենդի, Դե լա Ֆուենտե։

Կիսապաշտպաններ․ Կրոս, Կազեմիրո, Խամես Ռոդրիգես, Վասկես։

Հարձակվողներ․ Ազար, Բենզեմա, Բեյլ, Յովիչ, Վինիսիուս, Ռոդրիգո։

ՊՍԺ - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում