12:41  ,  17 սեպտեմբերի, 2019

Բանտից դուրս եկած Կոկորինը պայմանագիր է կնքել «Զենիթի» հետ

Բանտից պայմանական վաղաժամկետ ազատ արձակված ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Կոկորինը պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ, որի հետ նախորդ պայմանագրի ժամկետը լրացել էր հունիսին։ «Զենիթն» արդեն համապատասխան փաստաթուղթն ուղարկել է Ռուսաստանի ֆուտբոլային միություն ֆուտբոլիստին գրանցելու համար, հաղորդում է sports.ru-ն։

Բանտից պայմանական վաղաժամկետ ազատ արձակված ռուսաստանցի կիսապաշտպան Պավել Մամաեւի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Ակումբը մտադիր է ժամանակից շուտ խզել պայմանագիրը Մամաեւի հետ։

Հիշեցնենք, որ 2018թ․ հոկտեմբերի 8-ին ռուս ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ: Դրանից հետո Կոկորինն ու Մամաեւը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա: 

Կոկորինը դատապարտվել էր 1,6 տարվա, Մամաեւը՝ 1,5 տարվա ազատազրկման։

Դատարանը բավարարել էր նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։Հ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս