«Միլանի» եւ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հրաժարվել է գլխավորել Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոն», հաղորդում է RMC-ն։
Իտալացի մասնագետն առաջարկի է սպասում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից, որը մտադիր է հեռացնել գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։
Պորտուգալացի Լեոնարդո Ժարդիմի գլխավորությամբ «Մոնակոն» Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 5 տուրից հետո 2 միավորով նախավերջին տեղում է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում