12:09  ,  17 սեպտեմբերի, 2019

Ալեգրին մերժել է «Մոնակոյին» եւ սպասում է ՊՍԺ-ի առաջարկին

«Միլանի» եւ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հրաժարվել է գլխավորել Ֆրանսիայի առաջնությունը ներկայացնող «Մոնակոն», հաղորդում է RMC-ն։

Իտալացի մասնագետն առաջարկի է սպասում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից, որը մտադիր է հեռացնել գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։

Պորտուգալացի Լեոնարդո Ժարդիմի գլխավորությամբ «Մոնակոն» Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 5 տուրից հետո 2 միավորով նախավերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում