11:25  ,  17 սեպտեմբերի, 2019

Յուրգեն Կլոպ․ Աշխարհի լավագույն ակումբը «Մանչեսթեր Սիթին» է

Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի համարում, որ իր գլխավորած թիմը լավագույնն է Եվրոպայում։

«Աշխարհում շատ են ուժեղ թիմերը, պետք է մշտապես համապատասխանել ամենաբարձր մակարդակի պահանջներին։ Մենք չենք կարող համարվել լավագույնը Եվրոպայում, քանի որ աշխարհում լավագույնը «Մանչեսթեր Սիթին» է։ Անցած մրցաշրջանում մենք շատ լավ խաղացինք, բայց չենք կարող առաջինը համարվել»,- Յուրգեն Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անցած մրցաշրջանում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» նվաճել է Անգլիայի բոլոր տիտղոսները։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» 5 տուրից հետո 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մանչեսթեր Սիթին» հետ է 5 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում