10:54  ,  17 սեպտեմբերի, 2019

Օբամեյանգին նկատել են գիշերային ակումբից հարբած դուրս գալուց (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Ուոթֆորդին» երկու գոլ խփելուց հետո երեկոն անցկացրել է Լոնդոնի ամենահայտնի երեկոյան ակումբներից մեկում՝ Libertine-ում։

30-ամյա ֆուտբոլիստին նկատել են ակումբից հարբած դուրս գալուց գիշերը 3-ին, հաղորդում է The Sun-ը։

Հիշեցնենք, որ «Ուոթֆորդ» - «Արսենալ» հանդիպումն ավարտվել էր 2։2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում