10:12  ,  17 սեպտեմբերի, 2019

ՉԼ. «Բորուսիա» - «Բարսելոնա». Բուքմեյքերների կանխատեսումը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում Գերմանիայի փոխչեմպիոն «Բորուսիան» ուժերը կչափի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հետ: 

Բուքմեյքերներն առավելությունը տալիս են կատալոնական ակումբին, որի հաղթանակի հասնելու հնարավորությունը գնահատվում է 2.10 գործակցով: Ոչ ոքին ստացել է 3.75 գործակիցը, իսկ «Բորուսիայի» հաղթանակը գնահատվում է 3.30 գործակցով:

«Բորուսիա» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Օրվա մյուս հանդիպումների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում