00:38  +04,  17 սեպտեմբերի, 2019

Մբապե. Տխուր եմ, որ չեմ մասնակցելու «Ռեալի» հետ հանդիպմանը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Ռեալի» հետ սպասվող հանդիպման մասին:

«Հիմա արդեն պաշտոնապես կարող եմ հայտարարել, որ բժիշկների կողմից չեմ ստացել խաղալու թույլտվություն և չեմ կարող մասնակցել «Ռեալի» հետ հանդիպմանը և շատ տխուր եմ այդ կապակցությամբ:

Հանդիպմանը կհետևեմ տրիբունայից և կփորձեմ որպես երկրպագու օգտակար լինել ՊՍԺ-ին»,- Մբապեի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:

Կիլիան Մբապեն վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի՝ «Թուլուզի» հետ խաղում:

ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: