23:35  ,  16 սեպտեմբերի, 2019

Տեր Շտեգեն. Համաձայն չեմ Նոյերի հետ

Կատալոնական «Բարսելոնայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խոսել է Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի կատարած հայտարարության մասին:

«Համաձայն չեմ Նոյերի հետ: Գերմանիայի հավաքականում հանդես են գալիս մեծ թվով ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են ստանալ իրենց հնարավորությունը և խաղադաշտ դուրս գալ: Պետք է հնարավորություն տալ բոլորին և խրախուսել մրցակցությունը հավաքականում»,- Bild-ի հաղորդմամբ՝ ասել է Տեր Շտեգենը:

Ավելի վաղ Մանուել Նոյերը հայտարարել էր, որ չի պատրաստվում դուրս մնալ Գերմանիայի հավաքականի մեկնարկային կազմից, իսկ Տեր Շտեգենին խորհուրդ էր տվել սպասել իր հնարավորությանը:

33-ամյա Մանուել Նոյերը Գերմանիայի ազգային հավաքականում հանդես է գալիս 2009 թվականից, իսկ 27-ամյա Տեր Շտեգենը՝ 2012 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում