Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է «Արարատի» Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Սերգեյ Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:
«Արարատի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը:
«Արարատը» շնորհակալություն է հայտնել 48-ամյա մասնագետին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում