23:06  +04,  16 սեպտեմբերի, 2019

«Արարատի» գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է «Արարատի» Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Սերգեյ Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:

«Արարատի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը:

«Արարատը» շնորհակալություն է հայտնել 48-ամյա մասնագետին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: