22:19  +04,  16 սեպտեմբերի, 2019

Վիլիանը ցանկանում է նոր պայմանագիր կնքել «Չելսիի» հետ

Լոնդոնի «Չելսիի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վիլիանը մտադիր չէ հեռանալ լոնդոնյան ակումբից, հայտնում է Evening Standart-ը:

«Պայմանագրիս ժամկետի ավարտին դեռ 1 տարի ժամանակ կա, սակայն ցանկանում եմ ամեն ինչ անել, որպեսզի շարունակեմ մրցելույթներս «Չելսիի» կազմում: Չեմ ցանկանում այլ ակումբ տեղափոխվել»,- ասել է 31-ամյա հարձակվողը:

Վիլիանը «Չելսիում» հանդես է գալիս 2013 թվականից: Ակումբի կազմում բրազիլացի հարձակվողը մասնակցել է 296 պաշտոնական հանդիպման՝ դառնալով 52 գոլի և 53 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով