21:17  ,  16 սեպտեմբերի, 2019

Ռոնալդուն արտասվել է հոր մասին խոսելիս

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է հոր մասին, որը մահացել է, երբ ֆուտբոլիստը դեռ 20 տարեկան էր:

«Ես դարձել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, սակայն իմ հայրը դա չի տեսել: Նա չի տեսել, թե ինչ հաղթանակների ու նվաճումների եմ հասել իմ կարիերայում:

Մայրս, եղբայրներս, ընտանիքիս մյուս անդամները իմ նվաճումների ականատեսն են եղել, սակայն իմ հայրը ոչինչ չհասցրեց տեսնել»,- GMB-ի հաղորդմամբ՝ ասել է Ռոնալդուն:

Ռոնալդուի հայրը՝ Խոսե Դինիս Ավեյրոն, մահացել է 2005 թվականին՝ անբուժելի հիվանդության պատճառով:

Cristiano Ronaldo Dad

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում