19:22  ,  16 սեպտեմբերի, 2019

Դե Խեան նոր պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան երկարաձգել է անգլիական ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը:

Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Դե Խեայի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: 

Նոր պայմանագրով Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» կստանա այնքան աշխատավարձ, որքան ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ շաբաթական 290 հազար ֆունտ ստերլինգ:

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում