18:52  ,  16 սեպտեմբերի, 2019

Հայտնի է Մարսելոյի ապաքինման ժամկետը

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ ՊՍԺ-ի հետ հանդիպումը, հայտնում է Marca-ն:

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի՝ «Լևանտեի» հետ հանդիպման ժամանակ ստացած մկանային վնասվածքից ապաքինվելու համար 31-ամյա եզրային պաշտպանից կպահանջվի 10 օր:

ՊՍԺ - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին՝ Երեւանի ժամանակով 23:00-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում