18:20  ,  16 սեպտեմբերի, 2019

Մեսին ընդգրկվել է «Բորուսիայի» հետ հանդիպման հայտացուցակում

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Բորուսիայի» հետ հանդիպմանը, հայտնում է Sport.es-ը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն 32-ամյա Մեսիին ընդգրկել է «Բորուսիայի» հետ հանդիպման հայտացուցակում: 

Մեսին վնասվածքի պատճառով բաց էր թողել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային հանդիպումները: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում