17:23  ,  16 սեպտեմբերի, 2019

Աշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց 1/16 եզրափակիչի առաջին պարտիայում

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը (2758) սպիտակներով մրցեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի հետ:

25-րդ քայլում գրոմսայտերները պարտիան ավարտեցին ոչ ոքի։ Պատասխան պարտիան կանցկացվի սեպտեմբերի 17-ին: 

Հիշեցնենք, որ Հայատանի ներկայացուցիչներից Արման Փաշիկյանն առաջին շրջանում չէր կարողացել հաղթահարել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի արգելքը: Սերգեյ Մովսեսյանը (2654) 1/32 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր, համաշխարհային դասակարգման երրորդ համար Դին Լիրենի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում