16:37  ,  16 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Հենրիկ Սարգսյանը 1/8 եզրափակիչում է

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հենրիկ Սարգսյանը մեկնարկել է հաղթանակով։ Նա դուրս է եկել 91 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչ։

Հենրիկ Սարգսյանից բացի պայքարը շարունակում են նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս