16:01  ,  16 սեպտեմբերի, 2019

Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին իտալական «Ռոմայում» տպավորիչ նորամուտի առթիվ եւ վստահություն հայտնել, որ սա միայն սկիզբն է հաջողությունների։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» տանը 4։2 հաշվով հաղթել է «Սասուոլոյին», Մխիթարյանն առաջին խաղում դարձել է գոլի հեղինակ։

Յուրա Մովսիսյանն առայժմ ակումբային գրանցում չունի եւ հրավեր չի ստանում ազգային հավաքականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում