13:45  ,  16 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Կարապետ Չալյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ ապահովեց օլիմպիական ուղեգիր (ֆոտո)

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանուում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը նվաճեց կիսաեզրափակիչի եւ 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

77 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Կարապետ Չալյանը 5։4 հաշվով ծանր հաղթանակ տարավ Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախի նկատմամբ, որը 1/8 եզրափակիչում 9։1 հաշվով հաղթել էր թուրք Ֆաթիհ Չենգիզին։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Չալյանը ժամանակից շուտ, երկրորդ մրցափուլում 9։0 հաշվով պարտության էր մատնել Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Էսպինոյին։

Կարապետ Չալյանը 1/16 եզրափակիչում 4։2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեի Յաբիկուին։

Հայաստանի ներկայացուցիչներից սեպտեմբերի 16-ին 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտել էր ուզբեկ Էլմուրատ Տասմուրադովի հետ եւ պարտվել 0։7 հաշվով։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում