14:14  ,  16 սեպտեմբերի, 2019

«Յուվենտուսի» ֆանատների 12 խմբավորումների առաջնորդները ձերբակալվել են

Իտալական ոստիկանությունը ձերբակալել է երկրի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» ֆանատների 12 խմբավորումների առաջնորդներին։ Նրանք մեղադրվում են հանցավոր խմբավորում ստեղծելու, փողերի լվացման, շորթման, բռնությունների մեջ, հաղորդում է Tuttosport-ը։

Անցած տարի ոստիկանությանն այս խնդրով դիմել էր «Յուվենտուսի» ղեկավարությունը։ 2017-2018 թվականների մրցաշրջանի վերջում թուրինյան ակումբը ֆանատների կազմակերպված խմբերին զրկել էր որոշ արտոնություններից։ Խմբավորումները ակումբից պահանջում էին տնային հանդիպումների տոմսեր ձեռք բերելու արտոնյալ պայմաններով։ Հետագայում նրանք այդ տոմսերն վերավաճառում էին ավելի բարձր գներով։

Իրավապահ մարմինները շարունակում են այս գործով խուզարկությունները Իտալիայի տարբեր քաղաքներում։ Կասկածյալների թվում է 40 մարդ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում