11:44  ,  16 սեպտեմբերի, 2019

Զլատան Իբրահիմովիչի հեթ-տրիկը

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելես Գելաքսին» հանդիպել է «Սպորտինգ Կանզաս Սիթիի» հետ եւ առավելության է հասել 7։2 հաշվով։

Լոսանջելեսյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն արդեն 26 գոլ է խփել ընթացիկ մրցաշրջանում։

«Լոս Անջելես Գելաքսին» 45 միավորով 8-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում