11:10  ,  16 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Չալյանի հաղթական մեկնարկը, Ղարիբյանի պարտությունը

Ղազախստանում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկեցին 60 եւ 77 կգ քաշայինների մրցումները։

Հայաստանի ներկայացուցիչներից 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտեց ուզբեկ Էլմուրատ Տասմուրադովի հետ եւ պարտվեց 0։7 հաշվով։

77 կգ քաշային Կարապետ Չալյանի մրցակիցը 1/16 եզրափակիչում ճապոնացի Շոհեի Յաբիկուն էր։ Հայ ըմբիշը բարդ պայքարում առավելության հասավ 4։2 հաշվով։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում