10:43  ,  16 սեպտեմբերի, 2019

Լրագրողը եթերում ռասիստական արտահայտություն է արել Լուկակուի հասցեին եւ հեռացվել աշխատանքից

Իտալացի լրագրող Լուչանո Պասիրանին TopCalcio24 հեռուստաալիքի եթերում ռասիստական արտահայտություն է արել Միլանի «Ինտերի» սեւամորթ հարձակվող Ռոմելու Լուկակուի հասցեին եւ հեռացվել աշխատանքից։

«Եթե հանդիպման ժամանակ նա միայնակ գա քո վրա, դու վախից մահացած կընկնես։ Կարող ես փրկվել, եթե 10 հատ բանան ունենաս եւ տաս նրան»,- ասել է Պասիրանին եթերում։

Հեռուստաալիքի տնօրենը միջադեպից հետո ուղիղ եթերում ներողություն է խնդրել եւ հայտարարել, որ Պասիրանին հեռացված է։

Հիշեցնենք, որ Մանչեսթեր Յունայթեդից» «Ինտեր» տեղափոխված Լուկակուի մասնակցությամբ Իտալիայի առաջնության առաջին հանդիպման ժամանակ «Կալյարիի» ֆանատները նրա հասցեին կապիկի ձայներ էին արտաբերել։

«Ինտերի» ֆանատների խմբավորումների ներկայացուցիչները չէին դատապարտել «Կալյարիի» ֆանատներին՝ հայտարարելով, թե Իտալիայում ռասիզմ չկա, իսկ այդպիսի միջոցներով փորձում են ֆուտբոլիստների վրա ճնշում գործադրել եւ հանել մրցակցին հավասարակշռությունից իրենց երկրպագած թիմին օգնելու մղումով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում