Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Վերոնային» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 11 մետրանոցից խփեց լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը։
«Միլանը» 6 միավորով հավասարվեց «Տորինոյին», «Նապոլիին», «Ատալանտային» եւ 7-րդն է։ 6 միավոր ունեցող «Ռոման» իջավ 8-րդ տեղ։
Իտալիայի առաջնություն, երրորդ տուր
«Վերոնա» - «Միլան»՝ 0։1 (տեսանյութ)
Կշիշտոֆ Պյոնտեկ, 68, 11մ
Հեռացումներ՝ Մարիուշ Ստեմպինսկի («Վերոնա»), 21, Դավիդե Կալաբրիա («Միլան»), 90+4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում