21:08  ,  15 սեպտեմբերի, 2019

AS Roma. Հենրիխ Մխիթարյան․ Առաջին հայաստանցին, որը․․․ (ֆոտո)

Իտալական «Ռոման» առանձնացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նորամուտն ու գոլը «Ռոմայում» եւ Իտալիայի առաջնությունում։

Մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը նշում է, որ Մխիթարյանն առաջին հայաստանցին է «Ռոմայում» եւ առաջինն է Հայաստանից, որ գոլ է խփում «Ռոմայում» եւ Իտալիայի առաջնությունում։

Իտալիայի առաջնության երրորդ տուրի հանդիպման առաջին խաղակեսից հետո «Ռոման» 4։0 հաշվով հաղթում է «Սասուոլոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով