20:50  ,  15 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Արամ Վարդանյանն ու Ստեփան Մարյանյանը՝ փոխչեմպիոններ, Հայկ Մնացականյանը՝ բրոնզե մեդալակիր

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի համար առաջին ոսկե մեդալը նվաճեց 72 կգ քաշային Աբույազիդ Մանցիգովը, որը քառորդ եզրափակիչում 4։0 հաշվով հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանին։

Եզրափակիչում Մանցիգովը գոտեմարտեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ եւ հաղթեց 9։0 հաշվով։

Բրոնզե մեդալակիրներ դարձան Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը եւ հունգարացի Բալինտ Կորպաշին։

63 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը 4։10 հաշվով պարտվեց ճապոնացի Սինոբու Օտեին եւ բավարարվեց արծաթե մեդալով։

Կիսաեզրափակիչում Մարյանյանը հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանին, որը դարձավ բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում