20:04  ,  15 սեպտեմբերի, 2019

Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշեց Իտալիայի առաջնությունում

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նորամուտը նշեց «Ռոմայում» եւ Իտալիայի առաջնությունում։ Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» ընդունել է «Սասուոլոյին»։

«Ռոմա»․ Պաու Լոպես Սաբատա, Ալեսանդրո Ֆլորենցի, Ֆեդերիկո Խուլիան Ֆասիո, Ջանլուկա Մանչինի, Ալեքսանդր Կոլարով, Ժորդան Վերետու, Բրիան Կրիստանտե, Հենրիխ Մխիթարյան, Լորենցո Պելեգրինի, Ջասթին Կլույվերտ, Էդին Ջեկո։

Առաջին երկու տուրերում «Ռոմա» խաղացել է ոչ ոքի եւ 2 միավորով 17-րդն է։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» է տեղափովել «Ռոմա» մեկ տարվա վարձակալությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով