19:36  ,  15 սեպտեմբերի, 2019

#Live Հռոմից․ «Ռոմայում» Հենրիխ Մխիթարյանի նորամուտի սպասումով

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» կընդունի «Սասուոլոյին»։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նորամուտը կնշի նոր ակումբում եւ առաջնությունում։

Լոնդոնի «Արսենալից» Իտալիա տեղափոխված հայ կիսապաշտպանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է։

«Ռոմա»․ Պաու Լոպես Սաբատա, Ալեսանդրո Ֆլորենցի, Ֆեդերիկո Խուլիան Ֆասիո, Ջանլուկա Մանչինի, Ալեքսանդր Կոլարով, Ժորդան Վերետու, Բրիան Կրիստանտե, Հենրիխ Մխիթարյան, Լորենցո Պելեգրինի, Ջասթին Կլույվերտ, Էդին Ջեկո։

«Ռոմա» - «Սասուոլո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Առաջին երկու տուրերում «Ռոմա» խաղացել է ոչ ոքի եւ 2 միավորով 17-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով