19:02  ,  15 սեպտեմբերի, 2019

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ռոմայի» մեկնարկային կազմում

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» կընդունի «Սասուոլոյին»։ Հայտնի է մայրաքաղաքային թիմի մեկնարկային կազմը։

Լոնդոնի «Արսենալից» Իտալիա տեղափոխված Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում է եւ նորամուտը կնշի Իտալիայի առաջնությունում։

«Ռոմա»․ Պաու Լոպես Սաբատա, Ալեսանդրո Ֆլորենցի, Ֆեդերիկո Խուլիան Ֆասիո, Ջանլուկա Մանչինի, Ալեքսանդր Կոլարով, Ժորդան Վերետու, Բրիան Կրիստանտե, Հենրիխ Մխիթարյան, Լորենցո Պելեգրինի, Ջասթին Կլույվերտ, Էդին Ջեկո։

«Ռոմա» - «Սասուոլո» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում