18:51  ,  15 սեպտեմբերի, 2019

Էդուարդ Սահակյան․ Սլավիկ Գալստյանը պետք է առնվազն աշխարհի փոխչեմպիոն լիներ

Սլավիկ Գալստյանի մեդալը պետք է արծաթ լիներ, բայց բրոնզ եղավ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Դժգոհ եմ մրցավարներից։

Այս մասին Նուրսուլթանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային կարգի Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանի բրոնզե մեդալ նվաճելուց հետո ասաց հավաքականի նորանշանակ մարզիչ Էդուարդ Սահակյանը։

Սլավիկ Գալստյանի նվաճած բրոնզե մեդալը նորանշանակ գլխավոր մարզիչի առաջին նվաճումն է Հայաստանի հավաքականում։

«Պետք է ամենաքիչը աշխարհի փոխչմեպիոն լիներ Սլավիկը։ Եթե նա երեկ հաղթեր, գուցե այսօր աշխարհի չեմպիոն դառնար։ Շատ գոհ եմ աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանի ելույթից, դժգոհ եմ մրցավարների երեկվա «ելույթից»»,- ասաց Էդուարդ Սահակյանը։

Հիշեցնենք, որ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակիչում պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանին եւ բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ստացել։ Սլավիկ Գալստյանը գոտեմարտեց իրանցի Մեյսամ Դալխանիի հետ եւ հաղթանակ տարավ 7։5 հաշվով։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով