18:08  ,  15 սեպտեմբերի, 2019

Չելիձեի գոլը հաղթանակ բերեց առաջատար «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում առաջատար Երեւանի «Արարատը» «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Երեւանի «Նոային» եւ առավելության հասավ 1։0 հաշվով։

Միակ գոլը 47-րդ րոպեին խփեց 19-ամյա ռուսաստանցի հարձակվող Գեորգի Չելիձեն։ «Արարատը» 58-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Դենիս Դեդեչկոն։

«Արարատը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակից»։ 4-ական հանդիպում անցկացրած «Արարատ-Արմենիան» ու «Լոռին» ունեն 10-ական միավոր։ «Նոան» 6-րդն է՝ 7 միավոր։

Հայաստանի առաջնություն, 6-րդ տուր

«Արարատ» - «Նոա»՝ 1։0 (տեսանյութ)

Գեորգի Չելիձե, 47

Հեռացում՝ Դենիս Դեդեչկո («Արարատ»), 58, երկրոր դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում