17:51  ,  15 սեպտեմբերի, 2019

«Սեւիլիան» հաղթեց եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում «Սեւիլիան» Վիտորիայում հյուրընկալվեց «Ալավեսին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Իսպանացի Խուլեն Լոպետեգի գլխավորած թիմի կազմում միակ գոլն առաջին խաղակեսում խփեց իսպանացի կիսապաշտպան Ժոան Ժորդանը։

«Սեւիլիան» 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» հետ է 1 միավոր։ «Ռեալն» ու «Աթլետիկն» ունեն 8-ական միավոր, «Բարսելոնան» ու «Ռեալ Սոսյեդադը»՝ 7-ական միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ալավես» - «Սեւիլիա»՝ 0։1 (տեսանյութ)

Ժոան Ժորդան, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում