17:36  ,  15 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն Սլավիկ Գալստյանը նվաճեց Նուրսուլթանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը 63 կգ քաշային կարգում (ոչ օլիմպիական)։

Սլավիկ Գալստյանը գոտեմարտեց իրանցի Մեյսամ Դալխանիի հետ եւ հաղթանակ տարավ 7։5 հաշվով։

Հիշեցնենք, որ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակիչում մրցել էր անցած տարվա աշխարհի չեմպիոն, այս տարվա Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն, ռուսաստանահայ Ստեփան Մարյանյանի հետ եւ պարտվել 2։3 հաշվով։

Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 16:7 հաշվով կամային հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլման Մուխտարովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում՝ 3:3 հաշվով (վաստակած վերջին միավորի շնորհիվ) հաղթել Ուզբեկստանի ներկայացուցիչ Իսլամյոն Բահրամովին:

Եզրափակիչում Ստեփան Մարյանյանը կմրցի Ճապոնիան ներկայացնող Շինոբու Օտայի հետ։

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս