16:47  ,  15 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո)

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ։ 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը գոտեմարտեց Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Մելիայի հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։ Հայ ըմբիշը դարձյալ կողոսկերի ցավեր ունի։ Հիշեցնենք, որ այս վնասվածքը նա ստացել էր անցած տարվա աշխարհի առաջնությունում, Բուդապեշտում։

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Մուսա Եվլոեւը, որը կիսաեզրափակիչում 9։0 հաշվով հաղթեց սերբ Միխայիլ Կաջալային։

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին։

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում